Ձրի ես խոսում բայց ալարում ես կախես հետո մտնես զանգերի պատմություն կամ կոնտակտներ որ գտնես հետ զանգես։
Ընդամենը մեկ կոճակի միջոցով ծրագիրը ակնթարթորեն կանջատի զանգը և հետ կզանգի
10:29
Ինչ է իրենից ներկայացնում Android-ը
Android-ը դա օպերացիոն համակարգ է, որը պատրաստվել է Linux-ի հիման վրա և հիմնականում օգտագործվում է սմարտֆոններում և պլանշետներում: Android-ի գլխավոր առանձնահատկություններից է այն, որ այն ծրագիրը, որը պատրաստվել է Android-ի հիման վրա կարող է աշխատել այլ սարքավորումներում, ինչպիսիք են պլանշետները, սմարտֆոնները, համակարգիչները և նույնիսկ հեռուստացույցները: Օպերացիոն համակարգի առաջին տարբերակը թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերին: Android-ը պարզ և հասկանալի է օգտագործման համար: Այն ամեն տարի ավելի ու ավելի նախընտրելի է դառնում: Արդեն թողարկվել է օպ. համակարգի 9-րդ տարբերակը:
Android-ը ունի նաև թերություններ: Մի շարք ծրագրեր աշխատում են ֆոնային ռեժիմում և դանդաղեցնում են համակարգի աշխատանքը: Android-ը սիրում է նաև գաղտնի օգտվել ինտերնետից: