Ուրբաթ, 17.05.2024, 00:26


Գլխավոր
Գրանցում
Մուտք
armansoft.org Բարի գալուստ Гость | RSS  
Կայքի հին նյութերի

Մուտք

Մինի չատ

Մեկնաբանություններ

04.01.2016


Այցելուներ
free counters

Վիճակագրություն

Օնլայն 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0

Գլխավոր » 2012 » Ապրիլ » 23
Արդեն պատրաստ է Windows Uptime AS ծրագրի 2-րդ տարբերակը: Նոր տարբերակում վերացվել են մի շարք թերություններ և ավելացվել են նոր ֆունկցիաներ: Ծրագիրը արդեն հասանելի է բոլոր Windows օպերացիոն համակարգերի համար: Նոր տարբերակը  ի տարբերություն հնի, կարելի է ջնջել համակարգչից:


Ծրագիրը ցույց է տալիս ծրագրի համակարգչում տեղադրման օրվանից և տվյալ օրվա ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը: Կարելի է նաև դիտել բոլոր օրերի համակարգչի աշխատանքի ժամանակը և համակարգչի աշխատանքի միջին ժամանակը այդ օրերի կտրվածքով:



Limit-ի դիմաց կարելի է գրել տվյալ օրվա համակարգչի աշխատանքի սահմանափակման ժամանակը: Ժամանակը լրանալուն պես ծրագիրը պարբերաբար ազդանշանի միջոցով տեղեկացնում է ժամանակի լրացման մասին և հնարավոր չէ փակել ծրագիրը մինչև համակարգչի անջատելը կամ այդ ժամանակային սահմանափակման երկարացնելը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա այլևս հնարավոր չէ երկարացնել ժամանակային սահմանափակումը և համակարգիչը ժամանակը լրանալուց 10 վայրկյան անց կանջատվի: Ժամանակային սահմանափակման ժամանակը մեկ անգամ փոխելիս այն միշտ մնում է տվյալ ժամանակի վրա և կարիք չկա ամեն անգամ  համակարգիչը միացնելիս փոխել այն: 


Alarm-ի դիմաց գրելով ժամանակը և սեղմելով Active Alarm կոճակը (ակտիվացնելով զարթուցիչը), ծրագիրը համակարգչի ժամանակով տվյալ ժամին և րոպեին պարբերաբար հնչող ազդանշանների միջոցով կտեղեկացնի այդ մասին և ծրագիրը չի փակվի այնքան ժամանակ, մինչև չապաակտիվացվի զարթուցիչը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա համակարգիչը կանջատվի ժամանակի լրանալուց 10 վայրկյան անց: Այս ֆունկցիան ի տարբերություն  համակարգչի աշխատանքի սահմանափակման ֆունկցիայի միշտ ակտիվ չէ, այն պետք է միացնել ինքնուրույն:





Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ: Ծրագիրը համակարգչում տեղադրելուց հետո կատարեք Restart և ամեն ինչ պատրաստ է: Բոլոր օրերի ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը իմանալու համար աջ click արեք ծրագրի նշանի վրա և ընտեք usage statistics: Ծրագրի տեղադրման առաջին օրում այդ ցուցակը դատարակ կլինի, իսկ հաջորդ օրերին այդ ցուցակը կավելանա:





Բաժիններ: Համակարգչային հնարքներ | Դիտել են: 2361 | Ավելացրեց: Armansoft | Дата: 23.04.2012 | Մեկնաբանություններ (2)
Սեղմիր Like

Որոնում կայքում

Տարածիր

armansoft.org

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հետաքրքիր

PLAYER

Հարցումներ
Ո՞ր անտիվիրուսն եք նախընտրում
Պատասխանել են: 818

Copyright Armansoft Արման Գևորգյան© 2010 - 2024 ® Այլ կայքերում այս կայքից մեջբերումներ անելիս հղումը armansoft.org կայքին պարտադիր է:Хостинг от uCoz
Яндекс.Метрика