Microsoft Surface RT պլանշետը Windows 8 օպերացիոն համակարգով վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 26-ից, ֆանտաստիկ 199 դոլար գնով: Այսպիսով այն մուտք կգործի այսպես կոչված "199 դոլարանոց պլանշետների ակումբ": Ներկայումս այդ գնով են հանդես գալիս Amazon Kindle Fire և Google Nexus 7 պլանշետները:
Միանգամայն ասել կարևոր է պրոցեսորի տակտային հաճախությունը կամ դրա միջուկների թիվը` հնարավոր չէ: Դրանք բավականին այլ բաներ են: Պրոցեսորի տակտային հաճախությունը բնութագրում է մեկ վայրկյանում մեկ միջուկի կատարած գործողությունների քանակը: Եկեք հասկանանք բեռնատարների օրինակով: Որքան արագ է բեռնատարի արագությունը (տվյալ դեպքում տակտային հաճախությունը), այնքան ավելի արագ այն բեռը կհասցնի նշված վայր (կվերջացնի գործողությունը): Իսկ մի քանի մուջուկանի պրոցեսորների հետ աշխատանքը ավելի դժվար է: Երկու միջուկներ միաժամանակ կարող են կատարել տարբեր գործողություններ: Եկեք նորից բեռնատարների օրինակով. երկու բեռնատար միաժամանակ կարող են տեղափեխել գումարային ավելի մեծ բեռ: Իսկ եթե այդ գումարային բեռը հնարավոր չէ բաժանել երկու մասի երկու բեռնատարների համար, ապա երկրորդ բեռնատարը մնում է դատարկ և ամբողջ բեռը մնում է առաջինի հույսին: Նույն եղանակով նաև ծրագրերի հետ աշխատելիս: Օրինակ Crysis խաղը երկմիջուկային 4.5 Ghz տակտային հաճախությամբ պրոցեսորում ավելի արագ է աշխատում քան 4 միջուկային 2.6 Ghz պրոցեսորով:
Սակայն եթե դուք համակարգիչը օգտագործում եք հիմնականում խաղ խաղալու համար, ապա որոշ դեպքերում տակտային հաճախությունը և պրոցեսորի միջուիկների քանակը այնքան էլ կարևոր չեն, հիմնականում կարևոր է տեսաքարտը: Եթե Ձեր տեսաքարտը այնքան էլ "լավը" չէ, ապա բոլորովին կարևոր չէ Ձեր համակարգիչը i3 է թե i7: ... Կարդալ ավելին...