Կայքում կա odnoklassniki-ի չաթում սմայլիկներով նկարներ բաժին: Սմայլիկներով նկարները չաթում ուղարկելու համար պետք է կատարել որոշ գործողություններ: Նյութին կարող եք ծանոթանալ ներքևում:
odnoklassniki.ru-ում վերջերս կատարված փոփոխությունների հետևանքով առաջացել են սմայլիկները ուղարկելու հետ կապված խնդիրներ: Նախկինում անհրաժեշտ էր կայքից copy անել նկարի ներքևի կոդը և paste անել odnoklassniki-ի չաթում: Հիմա անհրաժեշտ է կոդը paste անել notepad-ի մեջ և դրա միջից նորից copy անել և paste odnoklassniki-ի չաթ: Notepad-ը կարելի է բացել հետևյալ կերպ. desktop-ի վրա աջ click-ով պետք է սեղմել New Text document և դրա ստեղծվելուց հետո բացել այն:
Կայքի մշտական արտագրողները արտագրել են այս նյութը և չգիտեն էլ թե ինչ են արտագրել: Նյութը վերաբերվում է միայն իմ կայքում գտնվող սմայլիկներով նկարներին:
Facebook-ի չաթում հնարավոր է ուղարկել սմայլիկ Ձեր պրոֆիլի գլխավոր նկարով: Դրա համար անհրաժեշտ է մուտ գործել այստեղ:
Նկարի նշված դաշտում գրեք Ձեր օգտանունը: Օգտանունը գրելուց հետո կարելի է մտնել Ձեր պրոֆիլ անմիջապես facebook.com/-ից հետո հավաքելով օգտանունը: Ներքևում հավաքեք գաղտնաբառը և սեղմեք Պահպանել փոփոխությունները:
Արդեն հնարավոր է չաթում ուղարկել Ձեր նկարով սմայլիկ, ուղղակի անհրաժեշտ է հավաքել [[օգտանունը]]: