Ձրի ես խոսում բայց ալարում ես կախես հետո մտնես զանգերի պատմություն կամ կոնտակտներ որ գտնես հետ զանգես։
Ընդամենը մեկ կոճակի միջոցով ծրագիրը ակնթարթորեն կանջատի զանգը և հետ կզանգի
15:56
Ինչպես Word-ի փաստաթղթը դարձնել միայն կարդալու համար
Եթե ցանկանում եք Word-ի փաստաթղթը դարձնել միայն կարդալու համար (այդ եղանակով ոչ ոք բացի Ձեզանից չի կարող դրանում փոփոխություններ կատարել) Բացում եք Word-ի փաստաթուղթը և վերևից ընտրում Review:
Սեղմեք Protect Document, ակտիվացրեք Allow only this type of editing the document և ընտրեք No changes (Read only)
Սեղմեք Yes, Start Enforcing Protection և բացվող պատուհանում գրեք գաղտնաբառը և դրա կրկնությունը:
Ամեն ինչ պատրաստ է, եթե որևէ մեկը բացի այդ փաստաթուղթը և դրանում փորձի կատարել փոփոխություններ, ապա նա ոչինչ չի կաչողանա անել: Աջ մասում կհայտնվի ներքևի նկարում պատկերված սյունակը: Եթե ցանկանում եք փոփոխություններ անել, ապա սեղմեք Stop Protection, գրեք գաղտնաբառը և սեղմեք OK: