Հինգշաբթի, 09.05.2024, 10:31


Գլխավոր
Գրանցում
Մուտք
armansoft.org Բարի գալուստ Гость | RSS  
Կայքի հին նյութերի

Մուտք

Մինի չատ

Մեկնաբանություններ

04.01.2016


Այցելուներ
free counters

Վիճակագրություն

Օնլայն 1
Հյուրեր 1
Գրանցվածներ 0

Գլխավոր » 2011 » Օգոստոս » 7 » Առաջինը
Ձրի ես խոսում բայց ալարում ես կախես հետո մտնես զանգերի պատմություն կամ կոնտակտներ որ գտնես հետ զանգես։

Ընդամենը մեկ կոճակի միջոցով ծրագիրը ակնթարթորեն կանջատի զանգը և հետ կզանգի
10:12
Առաջինը

Երկրի մթնոլորտի բարձրությունը առաջին անգամ չափել է արաբ ֆիզիկոս Ալգազենը: Ըստ նրա` երկրի մթնոլորտի բարձրությունը կազմել է 36 Կմ:
***
Երկիր-Արեգակ հեռավորությունն առային անգամ որոշել է Ժան Դոմիկ Կաասինին:
***
Երկիր-Լուսին հեռավորությունն առաջին անգամ չափել է հին հույն գիտնական Հիպարքոսը:
***
Երկրի պտույտն իր առանցքի շուրջը 1852 թվականին փորձով ապացուցել է Ֆրանսիացի գիտնական Ժան Բեռնար Լեոն Ֆուկոն:
***
Առաջին նեգրը, որը եղել է Հյուսիսային բևեռում, Հենսենն է, նա եղել է ամերիկացի ծովակալ, բևեռախույզ Ռոբերտ Պիրիի արշավախմբում:
***
Առաջին նավը, որը հասել է Հյուսիսային բևեռ, խորհրդային "Արկտիկա" ատոմային սառցահատն է: Դա տեղի է ունեցել 1977 թ. օգոստոսի 17-ին:
***
Դահուկներով հյուսիսային բևեռում առաջին անգամ, 1979 թ. մայիսի 31-ին, եղել են "Կոմսոմոլսկայա պրավդա" գիտամարզական արշավախմբի անդամները: Արշավախումբը ղեկավարում էր Դիմիտրի Շպարոն:
***
Միլիոն բնակիչ ունեցող առաջին քաղաքներն են Հռոմը, Ալեքսանդրիան, Լոնդոնը: Մոսկվան միլիոնանոց քաղաք է դարձել 1897 թվականից:
***
Առաջին փարոսը կառուցվել է մ.թ.ա. 280թ. Ալեքսանդրիայի մոտ գտնվող Փարոս կղզում:
***
Առաջին ավտոմոբիլային գործարանը կառուցվել է Ֆրանսիայում 1890 թվականին:
***
Խորհրդային "Լուսին-10" ավտոմատ կայանը 1966 թվականին դարձավ Լուսնի առաջին արբանյակը:
***
Համլետի, Օթելլոյի, Մակբեթի դերերում առաջին անգամ հանդես է եկել Վիլյամ Շեքսպիրի ընկեր Ռիչարդ Բյորբեջը:
***
Խորհրդային առաջին հնչուն կինոկատագերկությունը "Ուրախ տղաներ" կինոնկարն է, որն արտասահմանում հայտնի է "Մոսկվան ծիծաղում է" անունով:
***
Առաջին ֆանտաստիկ կինոնկարը ֆրանսիացի ռեժիսոր Լ. Մելսսի "Ճանապարհորդություն դեպի Լուսին"-ն է:
***
Առաջին կինոթատրոնը բացվել է Փարիզի "Գրան-կոֆե" նկուղում 1895 թվականին:
***
Կինոժապավենին առաջին ձայնագրությունը կատարվել է 1912 թվականին Անգլիայում:
***
Աշխարհում առաջին տիեզերագնացը Յուրի Գագարինն է, որը տիեզերք թռավ 1961 թվականի ապրիլի 12-ին: 2005 թ. տվյալներով տիեզերքում են եղել տարբեր երկրների, տարբեր ազգությունների 450 տիեզերագնացներ:
***
Աշխարհում առաջին ամուսնական գործակալությունը հիմնել է անգլիացի Հենրի Ռոբինսոնը 1650 թվականին:
***
Աստղագնացության միջազգային ֆեդերացիայի որոշմամբ հոկտեմբերի 4-ը հայտարարված է մարդկության տիեզերական դարաշրջանի սկզբնավորման օր:
***
Պաղպաղակն առաջին անգամ հայտնվել է Նյու Յորքում 1786 թվականին:
***
Անտարկտիդայում առաջին երեխան ծնվել է 1978 թվականին:
***
Ջոմոլունգմայի գագաթն առաջինը նվաճել են նեպալացի ալպինիստ Նորգեյն Թենցինգը և նորզելանդացի Էդմուն Հիլարին 1953 թ. մայիսի 29-ին:
***
Երաժշտական առաջին կոմեդիան, որն ստեղծվել է 1893 թվականին, կոչվում էր "Խմբերգչուհին":
***
Ժամանակակից երգեհոնը ստեղծվել է երաժիշտ Ֆոքսը:
***
Առաջին դեղատունը հիմնվել է Բաղդադում:
***
"Ֆիատ" մակնիշի առաջին մարդատար ավտոմեքենան թողարկվել է 1899 թվականին, բեռնատարը` 1903-ին, ավտոբուսը` 1908-ին:
***
"Տոյոտա" ավտոմեքենան թողարկվել է 1937 թվականին Ճապոնիայում, առաջին "Տատրա"-ն` 1900 թվականին:
***
"Պոբեդա" մակնիշի առաջին ավտոմեքենան թողարկվել է ԽՍՀՄ-ում 1946 թվականին, վերջինը` 1958 թվականին, "Վոլգա" ավտոմեքենան` 1956 թվականին Գորկու ավտոգործարանում:
***
Առաջին սովորական մատիտները հայտնվել են 1790 թվականին:
***
Շոգեշարժիչով առաջին փոշեկուլը պատրաստվել է 1901 թվականին Գ.Ս.Բուտի կողմից:
***
Առաջին հայկական մուլտիպլիկացիոն կինոնկարը 1937-1938 թթ. նկարահանված "Շունն ու կատուն" է:
***
Առաջին ռոյալը 1800 թվականին ստեղծել է Ջոն Հոքինզին:
***
Արաբական թվերն առաջին անգամ կիրառվել են Հնդկաստանում, սակայն Եվրոպացիներին անցնելով արաբների միջոցով, հայտնի են դարձել "արաբական թվեր " անունով:
***
Մանրադիտակն ի հայտ եկավ 1590 թվականին: Այն ստեղծել է իռլանդացի հայր և որդի Յանսենները:
***
Նրբերշիկի հայրենիքը համարվում է Մայնի Ֆրանկֆուրտը:
***
Առաջին անգամ կենդանու արյունը մարդուն ներարկել է Ֆրանսիացի բժիշկ Ժան Դենիսը 1667 թվականին:
***
Մարդու սրտի առաջին փոխպատվաստումը կատարվել է 1989 թվականին Օտտավայում:
***
Համակարգչային ծրագրերը կառավարող "մկնիկն" առաջին անգամ կիրառվել է 1983 թվականին: Այն ստեղծել է ամերիկյան "Էփըլ կոմպյուտերս" ընկերությունը:
***
Առաջին ուղղաթիռն օդ բարձրացավ 1907 թվականին Ֆրանսիայում:
***
Առաջին  հեռախոսագիծը Եվրոպական երկու մայրաքաղաքների` Բրյուսելի ու Փարիզի միջև, անց է կացվել 1887 
թվականին:
***
Երկրի զանգվածը 1798 թ. առաջինը որոշել է Հ.Կավենդիշը:
***
Նեոնյան լույսերի ծննդյան տարեթիվ է համարվում 1910 թվականը: Գյուտարարն է Ֆրանսիացի ինժեներ Ֆ.Գլանդեն:
***
Առաջին հեռադիտակն ի հայտ է եկել 1608 թվականին: Հեղինակն է համարվում Լեպերշեյը:
***
Առաջին տրամվայը երթևեկել է Բեռլինի փողոցներում 1882 թվականին:
***
Բջջային հեռախոսները, որ այսօր նվաճում են աշխարհը, ի հայտ են եկել 1970-ական թվականներին Նյու-Յորքում:

Բաժին: Հետաքրքիր է իմանալ... | Դիտել են: 2639 | Ավելացրել է: Armansoft | Վարկանիշ: 5.0/3
Տարածել
Մեկնաբանություններ: 0
Մեկանաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Սեղմիր Like

Որոնում կայքում

Տարածիր

armansoft.org

Օրացույց

Հետաքրքիր

PLAYER

Հարցումներ
Որ բրաուզերն եք նախընտրում
Պատասխանել են: 763

Copyright Armansoft Արման Գևորգյան© 2010 - 2024 ® Այլ կայքերում այս կայքից մեջբերումներ անելիս հղումը armansoft.org կայքին պարտադիր է:Хостинг от uCoz
Яндекс.Метрика