Microsoft Surface RT պլանշետը Windows 8 օպերացիոն համակարգով վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 26-ից, ֆանտաստիկ 199 դոլար գնով: Այսպիսով այն մուտք կգործի այսպես կոչված "199 դոլարանոց պլանշետների ակումբ": Ներկայումս այդ գնով են հանդես գալիս Amazon Kindle Fire և Google Nexus 7 պլանշետները:
Միանգամայն ասել կարևոր է պրոցեսորի տակտային հաճախությունը կամ դրա միջուկների թիվը` հնարավոր չէ: Դրանք բավականին այլ բաներ են: Պրոցեսորի տակտային հաճախությունը բնութագրում է մեկ վայրկյանում մեկ միջուկի կատարած գործողությունների քանակը: Եկեք հասկանանք բեռնատարների օրինակով: Որքան արագ է բեռնատարի արագությունը (տվյալ դեպքում տակտային հաճախությունը), այնքան ավելի արագ այն բեռը կհասցնի նշված վայր (կվերջացնի գործողությունը): Իսկ մի քանի մուջուկանի պրոցեսորների հետ աշխատանքը ավելի դժվար է: Երկու միջուկներ միաժամանակ կարող են կատարել տարբեր գործողություններ: Եկեք նորից բեռնատարների օրինակով. երկու բեռնատար միաժամանակ կարող են տեղափեխել գումարային ավելի մեծ բեռ: Իսկ եթե այդ գումարային բեռը հնարավոր չէ բաժանել երկու մասի երկու բեռնատարների համար, ապա երկրորդ բեռնատարը մնում է դատարկ և ամբողջ բեռը մնում է առաջինի հույսին: Նույն եղանակով նաև ծրագրերի հետ աշխատելիս: Օրինակ Crysis խաղը երկմիջուկային 4.5 Ghz տակտային հաճախությամբ պրոցեսորում ավելի արագ է աշխատում քան 4 միջուկային 2.6 Ghz պրոցեսորով:
Սակայն եթե դուք համակարգիչը օգտագործում եք հիմնականում խաղ խաղալու համար, ապա որոշ դեպքերում տակտային հաճախությունը և պրոցեսորի միջուիկների քանակը այնքան էլ կարևոր չեն, հիմնականում կարևոր է տեսաքարտը: Եթե Ձեր տեսաքարտը այնքան էլ "լավը" չէ, ապա բոլորովին կարևոր չէ Ձեր համակարգիչը i3 է թե i7: ... Կարդալ ավելին...
AVI-mux ծրագրի օգնությամբ կարելի է վիդեո ֆայլին ավելացնել մի քանի աուդիոներ: Սեղմեք այստեղ ծրագիրը բեռնելու համար: Բեռնելուց հետո բացեք այն և դրա մեջ գտնվող թղթապանակը տեղափոխեք այլ տեղ:
Եթե համակարգչի Windows-ը 7 է, ապա AVIMux_GUI-ի վրա աջ click-ով սեղմեք properties (свойство), ընտրեք Compatibility բաժինը, ակտիվացրեք Run this program in compatibility mode for և ընտրեք Windows XP:
Ծրագրի միջոցով վիդեոին աուդիո ավելացնելու համար դիտեք վիդեոն
CD/DVD դիսկերի վրա կարելի է նկարել ցանկացած նկար առանց որևէ հատուկ տպիչների: Այդ ամենը պետք է կատարել օպտիկական սկավառակի (дисковод) օգնությամբ: Սակայն պետք է հատուկ LightScribe օպտիկական սկավառակ և LightScribe CD կամ DVD:
CD-ի վրա նկարված է LightScribe տեխնոլոգիայով:
Սակայն ոչ բոլոր օպտիկական սկավառակներն ունեն Light Scribe տեխնոլոգիա: Եթե օպտիկական սկավառակի վրա կա նկարում պատկերված նշանը, ապա այն ունի այդ տեխնոլոգիան և դրա միջոցով կարելի է նկարել հատուկ lightscribe CD/DVD-ների վրա:
Տեխնոլոգիայի առկայությունը ստուգելուց հետո պետք է համակարգչում տեղադրել դրա LIGHTSCRIBE SYSTEM SOFTWARE դրայվերը: Այն բեռնելու համար սեղմեք այստեղ: Այն համակարգչում տեղադրելուց հետո բացեք LightScribe Control Panel և ակտիվացրեք նկարում պատկերված ֆունկցիաները:
Սեղմեք այստեղ Lightscribe template labeler ծրագիրը բեռնելու համար: Դրա օգնությամբ էլ պետք է ընտրել նկարը, տեքստը և տպել CD/DVD-ի վրա:
Բացեք ծրագիրը, ընտրեք տեսքը, ձևափոխեք այն և սեղմեք 3.Preview and Print: Կարող եք նաև ընտրել ոչ ստանդարտ նկար, այլ Ձեր ուզած նկարը համակարգչից:
Սեղմեք Print և մոտ 20 րոպեից արդեն ամեն ինչ պատրաստ է:
Skype-ի պրոֆիլը ջնջել հնարավոր չէ, բայց կան մի քանի մեթոդներ պրոֆիլը որոնման համար անտեսանելի դարձնելու համար: Եթե Դուք երկու շաբաթ չեք օգտագործում այդ պրոֆիլը, ապա այն դառնում է որոնման համար անտեսանելի: Կարելի է նաև ջնջել պրոֆիլի տվյալները (անուն, ազգանուն, քաղաք...): Տվյալները փոխելու համար մուտք գործեք Skype, личные данные - редактировать мои данные:
Ներկայացնում եմ իմ կողմից գրված հերթական ծրագիը` SkypeSmile AS: Ծրագրի օգնությամբ կարելի է նկարել տարբեր չափերի սմայլիկներով նկարներ և դրանք ուղարկել Skype ծրագրով:
Կարող եք ընտրել նկարի ` սմայլիկներ պարունակող տողերի և սյուների քանակը և սեղմելով MAKE կառուցել դա: Ընտրելով սմայլիկը կարող եք նկարել մկնիկի ձախ կոճակի օգնությամբ, իսկ աջով` ջնջել դա: Մկնիկի մեջտեղի կոճակով սեղմելով սմայլիկների ցուցակից սմայլիկի վրա կարող եք փոխել նկարի ֆոնը` պահպանելով նկարը (առանց այն ջնջելու): Նկարելուց հետո սեղմեք GET THE CODE և Skype ծրագրում սեղմեք CTRL V և Enter: